Հա

Մարզական

19/07/2017 - 09:20

«Forbes». «Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբները»

Ամերիկեան «Forbes»-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների ցուցակը: Առաջատարը ամերիկեան ֆուտբոլի «Դալլաս Կովբոյզ» ակումբն է, որի արժէքը գնահատւում է 4.2 միլիարդ դոլար: Մէկ տարւայ ընթացքում ակումբը թանկացել է 5 տոկոսով:

«alikonline.ir» - Ամերիկեան «Forbes»-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների ցուցակը: Առաջատարը ամերիկեան ֆուտբոլի «Դալլաս Կովբոյզ» ակումբն է, որի արժէքը գնահատւում է 4.2 միլիարդ դոլար: Մէկ տարւայ ընթացքում ակումբը թանկացել է 5 տոկոսով: Գրում է «news.am»-ը: 

Երկրորդ տեղում բէյսբոլի «Նիւ Եօրք Եանկիզ» ակումբն է՝ 3.7 միլիարդ (+9 տոկոս): 

Եռեակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը՝ 3.69 միլիարդ (+11 տոկոս): 

Լաւագոյն հնգեակում են նաեւ «Բարսելոնա»-ն (3.64 միլիարդ, +2 տոկոս) եւ «Ռէալ Մադրիդ»-ը (3.58 միլիարդ, -2 տոկոս):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։