Հա

Մարզական

Չորեքշաբթի, 19 Յուլիսի 2017 12:40

Հենրիխ Մխիթարեան. «Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատասխանել է «Uninterrupted»-ի պաշտօնական էջում երկրպագուների տւած հարցերին:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատասխանել է «Uninterrupted»-ի պաշտօնական էջում երկրպագուների տւած հարցերին:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` հայազգի կիսապաշտպանը խօսել է իր կուռքի` Զինեդին Զիդանի մասին. «Կուռքս եղել եւ մնում է Զինեդին Զիդանը, միշտ հետեւել եմ նրա խաղին: Մինչ այս որեւէ կերպ չեմ շփւել նրա հետ, բայց ուրախ եմ, որ նրան կը տեսնեմ Սան Խոսէում` «Ռէալ»-ի դէմ խաղում»,- ասել է Մխիթարեանը:

Հայ կիսապաշտպանն անդրադարձել է իր մեծագոյն երազանքին. «Երազել եմ խաղալ եւրոպական մեծագոյն ակումբում, հիմա հպարտ եմ, որ Հայաստանն եմ ներկայացնում այս մակարդակով: Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի ֆուտբոլիստ լինելը մեծ պատասխանատւութիւն է, երբ գալիս ես Մանչեսթեր, իմանում ես, որ պիտի յաղթես ամէն խաղում»,- փաստել է Հայաստանի ազգային հաւաքականի աւագը:

Այս օրերին «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը ուսումնամարզական հաւաք է անցկացնում ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաներ»-ը երկու հանդիպում են անցկացրել՝ երկուսում էլ յաղթանակ տօնելով: Մխիթարեանը երկու անգամ դարձել է գոլի հեղինակ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։