Հա

Մարզական

Շաբաթ, 22 Յուլիսի 2017 08:00

«Փերսփոլիս»-ը՝ Սուպեր գաւաթակիր

Իրանի գործող չեմպիոն «Փերսփոլիս»-ը դարձաւ Սուպեր գաւաթի յաղթող:

«alikonline.ir» - Իրանում ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկը տրւած է: Երէկ՝ յուլիսի 21-ին Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղի ունեցաւ Իրանի Սուպեր գաւաթի խաղարկութիւնը:

Խաղադաշտ դուրս եկան Իրանի բարձրագոյն լիգայի յաղթող «Փերսփոլիս»-ն ու Գաւաթի յաղթող «Նաֆթ»-ը: Շտապենք նշել, որ հանդիպման մեկնարկից առաջ անորոշ ու բարդ իրավիճակ էր «Նաֆթ»-ում: Թիմի հովանաւորները մինչ օրս չեն կատարել իրենց ֆինանսական պարտաւորութիւնները, ինչի արդիւնքում էլ ընդամենը մի քանի շաբաթ առաջ գլխաւոր մարզչի պաշտօնում նշանակւած իրանական ֆուտբոլի լեգենդերից մէկը՝ Ալի Քարիմին եւ նրա մարզչական շտաբը հեռացել էին ակումբից: Նրանց օրինակին էին հետեւել նաեւ մի քանի առանցկային ֆուտբոլիստներ, իսկ Սուպեր գաւաթի խաղարկութիւնից ընդամենը 24 ժամա առաջ խմբի նոր գլխաւոր մարզիչ էր նշանակւել Համիդ Դերախշանը, որն էլ երէկ խաղադաշտ էր դուրս բերել հիմնականում անփորձ երիտասարդներով համալրւած մի թիմի:

Ինչպէս եւ ակնկալւում էր հանդիպումն անցաւ մայրաքաղքի «Կարմիրներ»-ի խաղաղային ու տարածքային բացայայտ առաւելութեամբ: Խաղի 90 րոպէների ընթացքում սեւ ոսկու անունը կրող, սակայն ֆինանսական բարդագոյն վիճակում յայտնւած թիմի երիտասարդ ֆուտբոլիստները որեւէ շանս չունէին Բարնկօ Իւանկովիչի սաների գեղեցիկ եւ կոմբինացիոն խաղի  «հակաթոյն»-ը գտնելու համար: Արդիւնքում Իրանի ֆուտբոլի ամենատիտղոսակիր եւ սիրւած թիմը յաղթեց 3:0 հաշւով: Գոլի հեղինակներ դարձան Ալի Ալիփուրը (18-րդ րոպէ), Մոհսէն Մոսալմանը (66-րդ րոպէ) եւ Ֆարշադ Ահմադզադէն (83-րդ րոպէ, 11 մետրանոց հարւած):

Նշենք, որ ընդամենը երեք ամսւայ ընթացքում սա «Փերսփոլիս»-ի նւաճած երկրորդ գաւաթն էր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։