Հա

Մարզական

Երկուշաբթի, 24 Յուլիսի 2017 10:30

Մխիթարեանի յաջող հարւածն օգնել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին յաղթել «Ռէալ»-ին

Չեմպիոնների գաւաթ միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը մրցեց «Ռէալ Մադրիդ»-ի հետ:

«alikonline.ir» - Չեմպիոնների գաւաթ միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը մրցեց «Ռէալ Մադրիդ»-ի հետ: Այս մասին գրում է «artsakhpress.am»-ը: 

Հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց ոչ-ոքի 1:1 հաշւով: «Կարմիր սատանաներ»-ի կազմում աչքի ընկաւ Լինգարդը, իսկ «Սերուցքայիններ»-ին՝ Կազեմիրով, ով անվրէպ իրացրեց 11 մետրանոց հարւածը:

Հայաստանի ազգային թիմի աւագ Հենրիխ Մխիթարեանը խաղադաշտ դուրս եկաւ երկրորդ կէսում:

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ը յաղթեց յետխաղեայ 11 մետրանոց հարւածներով՝ 2:1 յաջող հարւածներից մէկն իրացրեց Հենրիխ Մխիթարեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։