Հա

Մարզական

Երեքշաբթի, 25 Յուլիսի 2017 11:00

Հենրիխ Մխիթարեանը եւ Ջուլիա Ռոբերտսը լուսանկարւել են «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի յաղթանակից յետոյ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի աւագ եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հանդիպել է հոլիւուդեան աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսին: 

«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի աւագ եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հանդիպել է հոլիւուդեան աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսին: Գրում է «armenpress.am»-ը: 

Չեմպիոնների գաւաթի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը մրցել է «Ռէալ»-ի հետ: Այդ խաղին հետեւել է նաեւ հոլիվուդեան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, ով նաեւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի երկրպագու է: Հանդիպումից յետոյ Մխիթարեանը նկարւել է Ռոբերտսի հետ:

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ը ընկերական այդ խաղում յետխաղեայ 11 մետրանոց հարւածաշարի շնորհիւ յաղթել է «Ռէալ»-ին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։