Հա

Մարզական

Չորեքշաբթի, 26 Յուլիսի 2017 10:50

Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը 2018 թւականից հանդէս կը գայ «Macron»-ով

Իտալական «Macron» ընկերութիւնը յուլիսի 21-ին դարձել է ՈՒԵՖԱ-ի պաշտօնական գործընկերը: Մինչ այդ ՈՒԵՖԱ-ն համագործակցում էր գերմանական «Adidas»-ի հետ:

«alikonline.ir» - Իտալական «Macron» ընկերութիւնը յուլիսի 21-ին դարձել է ՈՒԵՖԱ-ի պաշտօնական գործընկերը: Մինչ այդ ՈՒԵՖԱ-ն համագործակցում էր գերմանական «Adidas»-ի հետ: Գրում է «tert.am»-ը:

Գալիք տարւայ ապրիլից իտալական ընկերութիւնը ֆինանսական խնդիրներ ունեցող հաւաքականներին խաղաշապիկներ կը տրամադրի: 

Նոր խաղաշապիկներ կը տրամադրւեն Անդորայի, Հայաստանի, Բելառուսիայի, Կիպրոսի, Ֆարերեան Կղզիների, Լիխտենշտէյնի, Լիւքսեմբուրգի եւ Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիաներին: 

Մի քանի շաբաթ առաջ «Adidas» ընկերութիւնը քննադատւել էր վերոնշեալ հաւաքականներին նմանատիպ խաղաշապիկներ տրամադրելու համար: 

«Macron»-ը վստահեցրել է, որ իւրաքանչիւր հաւաքական կունենայ յատուկ պատրաստւած խաղաշապիկ: 

Ըստ կողմերի համաձայնութեան՝ «Macron»-ը խաղաշապիկներ կը տրամադրի հաւաքականներին 2018-2020 եւ 2020-22 մրցաշրջանների համար: 

Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի նախաձեռնութեան շնորհիւ ֆեդերացիաները կը տնտեսեն մօտ 300 հազար եւրօ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։