Հա

Մարզական

Շաբաթ, 29 Յուլիսի 2017 08:10

Բարձրագոյն լիգայի մեկնարկը տրւած է

Յուլիսի 27-ին մեկնարկեց ֆուտբոլի Իրանի Բարձրագոյն լիգայի՝ «Պարսից ծոց» գաւաթի 2017/18 թւականի մրցաշրջանը:

«alikonline.ir» - Յուլիսի 27-ին մեկնարկեց ֆուտբոլի Իրանի Բարձրագոյն լիգայի՝ «Պարսից ծոց» գաւաթի 2017/18 թւականի մրցաշրջանը:

Առաջին տուրը բարեյաջող ստացւեց գործող չեմպիոնի՝ «Փերսփոլիս»-ի համար: «Ազադի» ստադիոնում մայրաքաղաքի «Կարմիրներ»-ը որեւէ շանս չտւեցին Ահւազի «Ֆուլադ»-ին: Հանդիպումն անցաւ «Փերսփոլիս»-ի խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: Նրանք տարան մրցաշրջանի առաջին յաղթանակը. վերջնահաշիւը 2:0 էր:

«Կարմիրներ»-ի հակապատկերը մայրաքաղաքի «Կապոյտներ»-ն էին: Աբադանում հիւրընկալւելիս «Էսթեղլալ»-ը ցուցադրեց ոչինչ չասող՝ անատամ ֆուտբոլ: Հանդիպումն աւարտւեց տանտէրերի՝ Աբադանի «Սանաթ նաֆթ»-ի յաղթանակով՝ 1:0 հաշւով:

Իրական անակնկալը, սակայն, Բարձրագոյն լիգայի նորեկը՝ «Ջամ»-ն էր: Նրանք հիւրընկալւելիս խոշոր 4:1 հաշւով պարտութեան մատնեցին Թաւրիզի «Գոսթարեշ ֆուլադ»-ին՝ դառնալով իրական սենսացիայի հեղինակ: Այս խաղում Իրանի Բուշեհր նահանգը ներկայցնող թիմի կամերունցի յարձակւող Ալոիս Նանգը դարձաւ հաթ թրիկի հեղինակ:

Տուրի միւս խաղերում գրանցւեցին հետեւեալ արդիւնքները.

«Սիեահ ջամեգան» - «Զոբահան»՝ 2:2

«Էսթեղլալ Խուզեստան» - «Թրակտորսազի»՝ 1:0

«Նաֆթ» - «Սեփիդրուդ»՝ 2:1

«Սեփահան» - «Սայփա»՝ 1:1

«Փէյքան» - «Փադիդէ»՝ 1:1

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։