Հա

Մարզական

Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 08:00

«Փերսփոլիս», Թարեմի, Բրանկօ. Իրանի ֆուտբոլի լաւագոյնները

Յուլիսի 30-ի ուշ երեկոյեան տեղի ունեցաւ Իրանի ֆուտբոլի անցեալ մրցաշրջանի լաւագոյնների մրցանակաբաշխութիւնը: Ինչպէս եւ կարելի էր ենթադրել մրցանակների առիւծի բաժինը բաժին հասաւ գործող չեմպիոնին՝ «Փերսփոլիս»-ին:

«alikonline.ir» - Յուլիսի 30-ի ուշ երեկոյեան տեղի ունեցաւ Իրանի ֆուտբոլի անցեալ մրցաշրջանի լաւագոյնների մրցանակաբաշխութիւնը:

Ինչպէս եւ կարելի էր ենթադրել մրցանակների առիւծի բաժինը բաժին հասաւ գործող չեմպիոնին՝ «Փերսփոլիս»-ին:

«Փերսփոլիս»-ը ճանաչւեց մրցաշրջանի լաւագոյն ակումբը, թիմի յարձակւող Մեհդի Թարեմին ստացաւ լաւագոյն ֆուտբոլիստի եւ ռմբարկուի մրցանակները, թիմի գլխաւոր մարզիչ Բրանկօ Իւանկովիչին բաժին հասաւ լաւագոյն մարզչի մրցանակը, թիմի աւագ Սէյէդ Ջալալ Հոսէյնին ստացաւ լաւագոյն պաշտպանի մրցանակը, իսկ դարպասապահ Ալիռեզա Բէյրանւանդին էլ բաժին հասաւ լաւագոյն դարպասապահի մրցանակը:

«Էսթեղլալ»-ի կիսապաշտպան Օմիդ Էբրահիմին ստացաւ լաւագոյն կիսապաշտպանի մրցանակը, իսկ նոյն թիմի մէկ այլ կիսապաշտպանին՝ Օմիդ Նուրաֆքանին բաժին հասաւ մրցաշրջանի յայտնութիւն մրցանակը: «Նաֆթ»-ի կիսապաշտպան Իման Մոբալիին բաժին հասաւ լաւագոյն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստի մրցանակը, իսկ «Զոբահան» ակումբն էլ ստացաւ «Fair Play»-ի մրցանակը:

Ալիռեզա Ֆաղանին էլ ստացաւ մրցաշրջանի լաւագոյն մրցավարի մրցանակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։