Հա

Մարզական

Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 12:00

Լեւոն Արոնեանը նահանջել է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը մէկ աստիճան նահանջել է ՖԻԴԷ-ի վարկանիշային աղիւսակում:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը մէկ աստիճան նահանջել է ՖԻԴԷ-ի վարկանիշային աղիւսակում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայաստանի հաւաքականի առաջին համարը զբաղեցնում է 5-րդ տեղը: Արոնեանի անհատական վարկանիշը 2809-ից նւազել է մինչեւ 2799:

Առաջին հնգեակում են աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնը, ամերիկացիներ Վեսլի Սօն ու Ֆաբիանօ Կարուանան եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

ՖԻԴԷ-ի վարկանիշեան աղիւսակի առաջին տասնեակն ունի հետեւեալ տեսքը.

1. Մագնուս Կարլսէն (2822, Նորւեգիա),

2. Վեսլի Սօ (2810, ԱՄՆ),

3. Ֆաբիանօ Կարուանա (2807, ԱՄՆ),

4. Վլադիմիր Կրամնիկ (2803, Ռուսաստան),

5. Լեւոն Արոնեան (2799, Հայաստան),

6. Շաքրիեար Մամեդեարով (2797, Ադրբեջան),

7. Հիկարու Նակամուրա (2792, ԱՄՆ),

8. Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ (2789, Ֆրանսիա),

9. Ալեքսանդր Գրիշչուկ (2783, Ռուսաստան),

10. Վիշւանաթան Անանդ (2783, Հնդկաստան):

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։