Հա

Մարզական

Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 12:40

Իսպանական կարտինգում նոր դէմք է յայտնւել. hայազգի 8-ամեայ Դանիէլն իսպանական մամուլի ուշադրութեան կենտրոնում է

Հայազգի 8-ամեայ Դանիէլ Դալլաքեանը յայտնւել է իսպանական մամուլի ուշադրութեան կենտրոնում, առիթը՝ Իսպանիայում անցկացւող Կարտինգի մրցարշաւում մէկը միւսի հետեւից գրանցած յաջողութիւններն են: Դանիէլի հայրը՝ Էդւարդ Դալլաքեանը, ով նաեւ երեխայի մենեջերն է, նշեց, որ երեխան պրոֆեսիոնալ աւտոմրցարշաւների սկսել է մասնակցել 7 տարեկանից: Դեռ մէկ տարի է անցել, եւ արդէն Դանիէլը մի շարք յաջողութիւններ է գրանցել:

«alikonline.ir» - Հայազգի 8-ամեայ Դանիէլ Դալլաքեանը յայտնւել է իսպանական մամուլի ուշադրութեան կենտրոնում, առիթը՝ Իսպանիայում անցկացւող Կարտինգի մրցարշաւում մէկը միւսի հետեւից գրանցած յաջողութիւններն են: Դանիէլի հայրը՝ Էդւարդ Դալլաքեանը, ով նաեւ երեխայի մենեջերն է, նշեց, որ երեխան պրոֆեսիոնալ աւտոմրցարշաւների սկսել է մասնակցել 7 տարեկանից: Դեռ մէկ տարի է անցել, եւ արդէն Դանիէլը մի շարք յաջողութիւններ է գրանցել:

«Դանիէլը, երբ սկսեց պրոֆեսիոնալ մրցարշաւին մասնակցել, զբաղեցրեց 7-րդ տեղը: Դա այն դէպքում, երբ իր տարիքի երեխաները սովորաբար լաւագոյն տասնեակի մէջ չեն մտնում: 

Այս տարի ձմռանն անցկացւեց Կարտինգի մրցարշաւ Իսպանիայի մակարդակով, որտեղ երեխան զբաղեցրեց 4-րդ տեղը: Դրանից յետոյ Կատալոնիայում անցկացւեց մրցարշաւ, Դանիէլը տարիքով ամենափոքր մասնակիցն էր, նա մրցեց 11, 12 տարեկան երեխաների հետ ու դարձաւ յաղթող՝ զբաղեցնելով առաջին տեղը»,- «armenpress.am»-ի հետ զրոյցում նշել է Էդւարդ Դալլաքեանը: 

Դանիէլը հրաւէր ստացաւ մասնակցելու Իսպանիայի մակարդակով անցկացւող Կարտինգի յաջորդ մրցարշաւին, որը տեղի էր ունենում այս ամռան ամիսներին: Դանիէլին կրկին յաջողութիւնը ժպտաց, նախընտրական փուլն անցել է, լաւագոյն 20 մասնակիցների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ լինելով տարիքով փոքր մասնակիցը: Առջեւում մրցելու են լաւագոյնները: 

Էդւարդ Դալլաքեանը պատմում է, որ աւտոմեքենաների հանդէպ սէրը երեխայի մօտ դեռ վաղ տարիքում է նկատւել: Նա երեք տարեկանից փոքր աւտոմեքենաներ է վարել, իսկ արդէն հինգ տարեկանից պրոֆեսիոնալ մրցարշաւի աւտոմեքենայի ղեկն իր ձեռքն է վերցրել: 

Այս յաջողութիւնները երեխային տրւում են քրտնաջան աշխատանքի արդիւնքում. ընտանիքի աջակցութիւն, հետեւողական պարապմունքներ՝ պրոֆեսիոնալ մարզիչով: Դանիէլի մարզիչը Բորխա Գարսիան է, ով իսպանական Ֆորմուլա 3-ի յաղթողն է: Նա այժմ պարապում է միայն Դանիէլի հետ: Իր մարզչի հետ Դանիէլը քրտնաջան աշխատում է՝ ամէն պարապմունքին վարելով 130-150 կմ., շաբաթական առնւազն 450 կմ.:

«Շատ եմ սիրում մեքենայ վարել, հաճոյքով եմ պարապում, մասնակցում մրցարշաւներին: Հայրիկն ինձ շատ է օգնում, մշտապէս կողքիս է: Առաջիկայում էլ շարունակելու եմ զբաղւել այս սպորտով»,-ասել է Դանիէլը:

Մեր այն հարցին, թէ արդեօք այս ծանրաբեռնւած պարապմունքները երեխայի դպրոցական դասերին չեն խանգարում, հայրը՝ Էդւարդ Դալլաքեանն, ընդգծեց, որ տղան դպրոցում բարձր առաջադիմութիւն ունի: Երեխան նաեւ ժամանակ է գտնում օտար լեզուներ ուսումնասիրելու համար:

Այժմ Դալլաքեանների ընտանիքը Հայաստանում է՝ Դիլիջանում: Շոգ եղանակով պայմանաւորւած Իսպանիայում պարապմունքները ժամանակաւոր ընդհատւել են: Այս կարճատեւ դադարն օգտագործում են հայրենիքում լինելու համար: Էդւարդ Դալլաքեանը հայրենիքում լինելը կարեւոր է համարում, հարազատների հետ կապը պահելու, հայերէնի իմացութիւնը զարգացնելու տեսանկիւնից:

Դալլաքեանների ընտանիքը Իսպանիա է տեղափոխւել 1996 թւականին: Դանիէլը ծնւել եւ մեծացել է Իսպանիայում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։