Հա

Մարզական

Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 10:10

Լոս Անջելէսը հաստատել է, որ կընդունի 2028 թւականի Օլիմպիական խաղերը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելէսի քաղաքային խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Կաոլին Մէյզան հաստատել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտէի ներկայացուցչի հետ համաձայնութիւն է կնքւել 2028 թւականին քաղաքում Օլիմպիական խաղեր անցկացնելու վերաբերեալ: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելէսի քաղաքային խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Կաոլին Մէյզան հաստատել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտէի ներկայացուցչի հետ համաձայնութիւն է կնքւել 2028 թւականին քաղաքում Օլիմպիական խաղեր անցկացնելու վերաբերեալ: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ յղում անելով «Associated Press»-ին:

Նրա խօսքով՝ սպասւում է, որ շաբաթւայ վերջին խորհուրդը կը դիտարկի համաձայնութիւնը:

Յայտնի է, որ յուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտէն հաստատել է Փարիզի եւ Լոս Անջելէսի թեկնածութիւնները 2024 կամ 2028 թւականին կայանալիք Օլիմպիական խաղերն անցկացնելու համար. դրանք դարձել են միակ թեկնածուները, սակայն անյայտ է եղել՝ քաղաքներից, որը կընդունի որ խաղը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։