Հա

Մարզական

Կիրակի, 06 Օգոստոսի 2017 11:13

«Sinquefield Cup». Լեւոն Արոնեանը բաժանում է 3-7-րդ տեղերը, Վաշիէ-Լագրաւը՝ միանձնեա յառաջատար

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակւող «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլ) չորրորդ տուրից յետոյ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 2 միաւորով բաժանում է 3-7-րդ տեղերը

«alikonline.ir»- ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակւող «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլ) չորրորդ տուրից յետոյ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 2 միաւորով բաժանում է 3-7-րդ տեղերը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Յիշեցնենք, որ հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան աւարտւել էր 27-րդ քայլում:

Միանձնեայ առաջարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւն է, որը սեւերով պարտութեան է մատնել աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնին եւ ունի 3 միաւոր:

5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կը մրցի Վաշիէ-Լագրաւի հետ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։