Հա

Մարզական

Երկուշաբթի, 07 Օգոստոսի 2017 09:10

Իրանի ըմբիշները՝ աշխարհի չեմպիոն

Ըմբշամարտի յունահռոմէական ոճի Իրանի երիտասարդական հաւաքականը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Ըմբշամարտի յունահռոմէական ոճի Իրանի երիտասարդական հաւաքականը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Օգոստոսի 5-6-ին Ֆինլանդիայի Տամպերէ քաղաքում տեղի ունեցաւ ըմբշամարտի յունահռոմէական ոճի աշխարհի երիտասարդական առաջնութիւնը: Առաջնութեան աւարտին Իրանի երիտասարդական հաւաքականը նւաճելով 3 ոսկէ, 1 արծաթէ եւ 1 բրոնզէ մեդալներ, եւ վաստակելով 58 միաւոր արժանացաւ աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Իրանի համար ոսկէ մեդալներ նւաճեցին Փոյա Դադմարզը (50 կգ.), Քարամաթ Աբդէվալին (60 կգ.) եւ Ամին Քաւեան Նեժադը (65 կգ.): Արծաթէ մեդալ նւաճեց Արման Ալիզադէն (84 կգ.), իսկ բրոնզէ մեդալի արժանացաւ Ամին Միրզազադէն (120 կգ.):

Առաջնութեանը մասնակցում էր նաեւ Հայաստանի երիտասարդական հաւաքականը, որը նւաճեց 1 արծաթէ մեդալ: Այն բաժին հասաւ Մալխաս Ամոյեանին, ով 66 կգ. քաշային կարգի եզրափակիչ գօտեմարտում պարտւեց Ամին Քաւեան Նեժադին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։