Հա

Մարզական

Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 07:27

Մեսին CIHEFE-ի վարկածով Պրիմերայի պատմութեան լաւագոյն ֆուտբոլիստն է դարձել

Իսպանական ֆուտբոլի պատմութեան և վիճակագրութեան հետազօտական կենտրոնը՝ CIHEFE-ը, իսպանական Պրիմերայի 86 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների արդիւնաւէտութեան վերլուծութիւն է կատարել:

«alikonline.ir»- Իսպանական ֆուտբոլի պատմութեան և վիճակագրութեան հետազօտական կենտրոնը՝ CIHEFE-ը, իսպանական Պրիմերայի 86 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների արդիւնաւէտութեան վերլուծութիւն է կատարել: Գրում է «panorama.am»-ը:
Արդիւնքները կազմելիս հաշւի են առնւել մի քանի գործօններ. ներառեալ`  մրցաշրջանի ընթացքում խաղադաշտում անցկացրած րոպէները, գոլերը, ինչպէս խաղից, այնպէս էլ` 11-մետրանոցներից, ինքնագոլերը, կարմիր քարտերը:
Ըստ արդիւնքների՝  Պրիմերայի պատմութեան լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսին։
Թոփ տասնեակը այսպիսին է՝
1. Լիոնէլ Մեսի («Բարսելոնա») – 545 միաւոր
2. Ռաուլ  («Ռէալ Մադրիդ») – 528
3. Սեզար Ռոդրիգէս («Բարսելոնա») – 524
4. Տելմօ Սառա («Աթլետիկ») – 493
5. Կինի («Սպորտինգ Խիխոն», «Բարսելոնա») – 488
6. Խուան Արսէ («Սեւիլիա») – 481
7. Ալֆրեդօ Դի Ստեֆանո («Վալենսիա», «Ռէալ Մադրիդ») – 481
8. Ֆրանսիսկօ Հինտօ, («Ռասինգ», «Ռէալ Մադրիդ») – 467
9. Սանտիլեանա («Ռէալ Մադրիդ») – 464
10.Գիլերմօ Գորոստիսա («Աթլետիկ», «Վալենսիա») – 454.
«Ռէալ»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը` 415 բալով։

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։