Հա

Մարզական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 09:10

«Sinquefield Cup». Լեւոն Արոնեանը Կարլսէնի եւ Անանդի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակւող «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարի («Grand Chess Tour»-ի երրորդ փուլն է) 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակերով պարտութեան մատնեց ամերիկացի Վեսլի Սօին

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակւող «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարի («Grand Chess Tour»-ի երրորդ փուլն է) 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակերով պարտութեան մատնեց ամերիկացի Վեսլի Սօին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Յիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում Լեւոն Արոնեանը յաղթել էր ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչիին, պարտւել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանօ Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Սերգէյ Կարեակինի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ:

6-րդ տուրից յետոյ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը՝ 3.5-ական միաւոր:

Միանձնեայ առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւն է, որն ունի 4 միաւոր:

Այսօր՝ օգոստոսի 9-ին կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնեանը սեւերով կը մրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։