Հա

Մարզական

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:36

«Ռէալ»-ը՝ Եւրոպայի սուպերգաւաթակիր

«Ռէալ Մադրիդ»-ը երկրորդ տարին անընդմէջ նւաճեց Եւրոպայի սուպերգաւաթը

«alikonline.ir»- «Ռէալ Մադրիդ»-ը երկրորդ տարին անընդմէջ նւաճեց Եւրոպայի սուպերգաւաթը:

Երէկ՝ օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիէում տեղի ունեցաւ Եւրոպայի սուպերգաւաթի խաղարկութիւնը: Չեմպիոնների լիգայի յաղթող, Իսպանիայի գործող չեմպիոն «Ռէալ Մադրիդ»-ն ուժերը չափեց Եւրոպայի լիգայի գաւաթակիր «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ պայքարում:

Հանդիպման հաշիւը բացւեց 24-րդ րոպէին. «Ռէալ»-ի պաշտպան Դանիէլ Կարւախալի գեղեցիկ փոխանցումից յետոյ Կարլոս Կազեմիրօն խփեց առաջին գնդակը:

Հաշիւը կրկնապակւեց 52-րդ րոպէին. Գարէթ Բէյլի փոխանցումից յետոյ Իսկօն խփեց «Թագաւորական ակումբ»-ի երկրորդ գնդակը:

«Կարմիր սատանաներ»-ին յաջողւեց միայն կրծատել հաշւի տարբերութիւնը: 62-րդ րոպէին սերբ կիսապաշտպան Նեմանիա Մատիչի փոխանցումից յետոյ գոլի հեղինակ դարձաւ բելգիացի յարձակւող Ռոմելու Լուկակուն: Այս գոլը, սակայն, չբաւարարեց խաղը փրկելու համար: «Ռէալ Մադրիդ»-ը յաղթեց 2:1 հաշւով եւ երկրորդ տարին անընդմէջ նւաճեց Եւրոպայի սուպերգաւաթը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։