Հա

Մարզական

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 08:10

«Sinquefield Cup». Լեւոն Արոնեանը տարաւ երկրորդ անընդմէջ յաղթանակն ու միացաւ առաջատարներին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակւող «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հաւաքականի առաջին համար Լեւոն Արոնեանը սեւերով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ յաղթանակ տարաւ 54-րդ քայլում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակւող «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 7-րդ տուրում Հայաստանի հաւաքականի առաջին համար Լեւոն Արոնեանը սեւերով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ յաղթանակ տարաւ 54-րդ քայլում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայ գրոսմայստերն ունի 4.5 միաւոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի ու հնդիկ Վիշւանաթան Անանդի հետ բաժանում է առաջին տեղը:

Յիշեցնենք, որ 6-րդ տուրում Արոնեանը եւս յաղթանակ էր տարել: Մրցակիցն ամերիկացի Վեսլին Սօն էր:

Վերջին երկու տուրերում Լեւոն Արոնեանը կը մրցի ռուսաստանցի Պեոտր Սւիդլէրի եւ նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։