Հա

Մարզական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 08:20

«Sinquefield Cup». Լեւոն Արոնեանը պարտւեց Մագնուս Կարլսէնին եւ դուրս մնաց լաւագոյն եռեակից

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի յաղթանակով աւարտւեց «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարը: Լեւոն Արոնեանը վաստակելով 5 միաւոր կիսեց 4-5-րդ տեղերը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի յաղթանակով աւարտւեց «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարը (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է): Վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ եւ պարտութիւն կրեց 52-րդ քայլում: Արոնեանը 5 միաւորով կիսեց 4-5-րդ տեղերը ռուսաստանցի Սերգէյ Կարեակինի հետ:

Վաշիէ-Լագրաւը ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչու նկատմամբ տարած յաղթանակից յետոյ վաստակեց 6 միաւոր, Կարլսէնը եւ հդիկ Վիշվանաթան Անանդը 5.5-ական միաւորով կիսեցին 2-3-րդ տեղերը:

Յիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լեւոն Արոնեանը յաղթել էր ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչիին, ամերիկացիներ Վեսլի Սոյին ու Հիկարու Նակամուրային, պարտւել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանօ Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցիներ Սերգէյ Կարեակինի ու Պեոտր Սւիդլերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։