Հա

Մարզական

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 13:50

Իրանահայ լեռնագնաց Սեմիկ Մոթին՝ Եւրոպայի տանիքում

Իրանահայ լեռնագնաց, Հ.Մ. «Սիփան» միութեան անդամ Սեմիկ Մոթին նւաճել է Եւրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը:

«alikonline.ir» - Ուրախութեամբ տեղեկակացանք, որ իրանահայ լեռնագնաց, Հ.Մ. «Սիփան» միութեան անդամ Սեմիկ Մոթին նւաճել է Եւրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5642 մ.), որը գտնւում է Ռուսաստանում:

Սեմիկը մաս է կազմել իրանցի լեռնագնացների 8 հոգանոց խմբին, որը գագաթը նւաճել է օգոստոսի 5-ին:

Եւրոպայի տանիքին Սեմիկը պարզել է Հ. Մ. «Սիփան» միութեան դրօշն ու «Ակունք» կենտրոնի ուսուցչական կազմին ու սաներին ողջունող գրութիւն:

«alikonline.ir»-ը շնորհաւորում է սիրելի Սեմիկին՝ նրան մաղթելով նոր բարձրունքների նւաճում:

Յարակից Հրապարակումներ

  • Սեմիկ Մոթի. «Երազանքների իրականացումը պահանջում է ժամանակ եւ աշխատասիրութիւն»
    Սեմիկ Մոթի. «Երազանքների իրականացումը պահանջում է ժամանակ եւ աշխատասիրութիւն»

    Բոլորովին վերջերս յայտնի դարձաւ, որ Հ. Մ. «Սիփան» միութեան անդամ՝ Սեմիկ Մոթին (Մոթիեան) նւաճել է Եւրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5642 մ.), որը գտնւում է Ռուսաստանում: Էլբրուս լեռը Ռուսաստանի եւ ընդհանրապէս Եւրոպայի ամենագեղեցիկ վայրերից է: Դրա գագաթը փորձում են նւաճել հազարաւոր լեռնագնացներ, սակայն ոչ' բոլորին է յաջողւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։