Հա

Մարզական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 12:20

Հենրիխ Մխիթարեանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի ֆաւորիտը

Միկի մականւամբ Հենրիխ Մխիթարեանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի ֆաւորիտը: Նա սկսում է իր երկրորդ շրջանը «Օլդ Թրաֆորդ»-ում: Այս հայի խաղերը Եւրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի, եւ 28 տարեկանում նա արդէն իր գագաթնակէտում է:

«alikonline.ir» - Միկի մականւամբ Հենրիխ Մխիթարեանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի ֆաւորիտը: Նա սկսում է իր երկրորդ շրջանը «Օլդ Թրաֆորդ»-ում: Այս հայի խաղերը Եւրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի, եւ 28 տարեկանում նա արդէն իր գագաթնակէտում է: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը ՝ Մխիթարեանի մասին ծաւալուն յօդւածն այս տողերով է սկսել բրիտանական «stretford-end.com»-ը:

«Թէ ֆուտբոլիստի, թէ իր թիմի համար բեղմնաւոր շրջանից յետոյ Մխիթարեանը պէտք է աւելի հարթ ճանապարհ ունենայ Պրեմիեր Լիգայում»,- գրում է կայքը:

Մխիթարեանի դեբիւտային շրջանը հիանալի էր եւ սպասւում է, որ նա նոյնկերպ կը շարունակի յաջորդին: Այս հայի խաղերը Եւրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի եւ 28 տարեկանում նա իր գագաթնակէտում է: Մխիթարեանը նաեւ բազմակողմանի զարգացած է: Նա խաղում է որպէս յարձակւող, բայց կարող է խաղալ նաեւ որպէս «10 համար»՝ առանցքային խաղացող: Մխիթարեանը նաեւ շատ ստեղծագործ է:

«Բորուսիա դորտմունդ»-ում իր վերջին շրջանի ընթացքում նա դարձել է 13 գոլի հեղինակ եւ կատարել է 20 ցնցող փոխանցում Բունդեսլիգայում եւ Եւրոպայի Լիգայում: Չնայած իր խաղը սահմանափակւել է 24 ամբողջական խաղով՝ Պրեմիեր Լիգայում եւ Եւրոպայի Լիգայում, սակայն Մխիթարեանն ապացուցել է, որ կարողանում է օգտագործել իր հնարաւորութիւնները:

Ժոզէ Մոուրինիօն թիմի խաղի տակտիկական կառուցման համար շատ տարբերակներ ունի, որոնցից են 4-2-3-1 եւ 3-5-2 սխեմաները, սակայն Մխիթարեանը իւրաքանչիւրում կարող է փայլուն հանդէս գալ, ինչը նա անում էր 2 տարի առաջ «Բորուսիա»-ում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։