Հա

Մարզական

17/08/2017 - 08:20

Երկրորդ յաղթանակը՝ երկրորդ «Էլ Կլասիկօ»-ում

«Ռէալ Մադրիդ»-ը դարձաւ իրսպանիայի սուպերգաւաթակիր:

«alikonline.ir» - «Ռէալ Մադրիդ»-ը դարձաւ իրսպանիայի սուպերգաւաթակիր:

Մադրիդի «Սանտիագո Բերնաբէու» ստադիոնում կայացաւ Իսպանիայի սուպերգաւաթի պատասխան հանդիպումը: Առաջին խաղում, «Բարսելոնա»-ի դէմ տարած 3:1 հաշւով յաղթանակից յետոյ, «Արքայական ակումբ»-ը այս խաղում եւս յաղթեց 2:0 հաշւով՝ կատարելապէս նւաստացնելով իր ոխերիմ թշնամուն:

Հանդիպման հաշիւը բացւեց 4-րդ րոպէին, երբ Մարկո Ասենսիոն ֆանտաստիկ հարւածով նւաճեց մրցակցի դարպասը: Երկրորդ գոլը վրայ հասաւ 39-րդ րոպէին, երբ Կարիմ Բենզեման կրկնապատկեց հաշիւը: 2:0՝ եւ «Ռէալ Մադրիդ»-ը 10-րդ անգամ նւաճեց Իսպանիայի սուպերգաւաթը:

Ուշագրաւ է նաեւ այն փաստը, որ սա այս մրցաշրջանի երկրորդ «Էլ Կլասիկօ»-ն էր, որն աւարտւեց «Ռէալ»-ի յաղթանակով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։