Հա

Մարզական

Կիրակի, 20 Օգոստոսի 2017 10:20

Հենրիխ Մխիթարեան. «Շատ լաւ ենք մեկնարկել նոր մրցաշրջանում եւ շատ կարեւոր է այսպէս շարունակել»

Անգլիայի առաջնութեան երկրորդ տուրում «Սուոնսի»-ի նկատմամբ 4:0 հաշւով արտագնայ յաղթանակից յետոյ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը մեկնաբանել է արդիւնքը: 

«alikonline.ir» - Անգլիայի առաջնութեան երկրորդ տուրում «Սուոնսի»-ի նկատմամբ 4:0 հաշւով արտագնայ յաղթանակից յետոյ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը մեկնաբանել է արդիւնքը: Այս մասին գրում է «news.am»-ը:

«Ծանր խաղ էր, յատկապէս, առաջին խաղակէսը, քանի որ մրցակիցը հանդէս էր գալիս հինգ պաշտպաններով, բայց երկրորդ խաղակէսում աւելի շատ ազատ տարածութիւններ էինք ստանում եւ կարողացանք գոլեր խփել: Կրքով էինք խաղում, անում էինք այն, ինչ պէտք է անէինք: Գոլային պահեր ստեղծելիս նաեւ յաջողութիւնն էր մեզ ժպտում:

Թիմային ոգին մեր յաջողութիւնների գրաւականն է, շատ լաւ ենք մեկնարկել նոր մրցաշրջանում եւ շատ կարեւոր է այսպէս շարունակել»,- Մխիթարեանի խօսքը մէջբերում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մամուլի ծառայութիւնը:

Յիշեցնենք, որ երկրորդ հանդիպումն անընդմէջ հայ ֆուտբոլիստը դառնում է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ֆէյսբուքեան գրառումով Մխիթարեանն ուրախութիւնն է արտայայտել իր արդիւնաւէտութեան կապակցութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։