Հա

Մարզական

24/08/2017 - 11:40

«MEN». Մխիթարեանը ստիպեց Մոուրինիոյին փոխել կարծիքը նրա մասին

 Այժմ Մխիթարեանը հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Վերջին խաղերում Մոուրինիոն փոխարինել է Մատային եւ Ռեշֆորդին՝ դաշտում թողնելով Հենրիխին՝ հասկանալով, որ թիմի 22 համարը կարող է «կրակել» ցանկացած պահի:

«alikonline.ir» -  Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին է անդրադարձել «Manchester Evening News» պարբերականը: Գրում է «armsport.am»-ը:

«Այժմ Մխիթարեանը հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Վերջին խաղերում Մոուրինիօն փոխարինել է Մատային եւ Ռեշֆորդին՝ դաշտում թողնելով Հենրիխին՝ հասկանալով, որ թիմի 22 համարը կարող է «կրակել» ցանկացած պահի:

Պորտուգալացի մասնագէտը սկսել է թիմը կառուցել Փօլ Պոգբայի՝ ընթացիկ մրցաշրջանում աւելացնելով Լուկակուին եւ Մատիչին: Մխիթարեանն իր հերթին խաղին աւելացնում է մարտավարական ճկունութիւն. լինի դա 3-5-2, 4-3-3 կամ 4-2-3-1 սխեման:

Հայ կիսապաշտպանին գնել էին ուժեղացնել աջ եզրը, սակայն նախամրցաշրջանային խաղերը եւ առաջնութեան երկու հանդիպումները թոյլ տւեցին Ժոզէին գնահատել, թէ որքան արդիւնաւէտ է Միկին դաշտի կենտրոնում: Դա ստիպեց Մոուրինիոյին փոխել իր կարծիքը Մխիթարեանի մասին»,- գրում է պարբերականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։