Հա

Մարզական

24/08/2017 - 11:10

Արթուր Ալեքսանեան. «Պատրաստւում եմ յաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցելու եմ»

«Յաղթելուց չեմ յոգնել: Պատրաստւում եմ մինչեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերը յաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ մասնակցելու եմ»,- ասել է Ալեքսանեանը:

«alikonline.ir» -  Յունահռոմէական ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականը վերադարձել է Հայաստան: «Զւարթնոց» օդանաւակայանում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը պատասխանել է լրագրողների հարցերին: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

«Շատ ուրախ եմ, որ դարձել եմ աշխարհի եռակի չեմպիոն: Յաղթանակից յետոյ չեմ զրուցել վրացի ըմբիշի հետ, սակայն բոլորը տեսել են, թէ ինչ է կատարւել Վրաստանում: Իմ կարծիքով, Փարիզում ամէն ինչ ապացուցեցի:

Յաղթելուց չեմ յոգնել: Պատրաստւում եմ մինչեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերը յաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ մասնակցելու եմ»,- ասել է Ալեքսանեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։