Հա

Մարզական

Կիրակի, 27 Օգոստոսի 2017 14:50

Մարգար Աղաջանեանի վերադարձը

Իրանահայ ճանաչւած մարզիչ Մարգար Աղաջանեանի առանցքի շուրջ ձեւաւորւելու է ֆուտբոլի Իրանի B հաւաքականը:

«alikonline.ir» - Իրանահայ ճանաչւած մարզիչ Մարգար Աղաջանեանի առանցքի շուրջ ձեւաւորւելու է ֆուտբոլի Իրանի B հաւաքականը: Տեղեկացնում է «Varzesh3.com» կայքը:

Մարգարը, որը համարւում էր ֆուտբոլի Իրանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Կարլուշ Կէյրուշի վստահելի օգնականներից մէկը, Դուբայում տեղի ունեցած դէպքերից յետոյ, նրա իրանցի միւս օգնականանների պէս դուրս մնաց հաւաքականի մարզչական շտաբից:

Այդուհանդերձ, Իրանի բարձրագոյն լիգայի մեկնարկից յետոյ, Մարգարն Ուսիանօ Կրուզի հետ միասին հանդիպումները դիտելու համար ներկայ գտնւեց ստադիոններում: Հէնց այս հանգամանքն էլ հաւաքականի մարզչական շտաբ նրա հնարաւոր վերադարձի մասին խօսակցութիւնների առիթ դարձաւ:

Բոլորովին վերջերս ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջն ու գլխաւոր քարտուղար Մոհամմադ Ռեզա Սաքեթը Կէյրուշի հետ կայացած բանակցութիւններից յետոյ, վերջինիս հետ համաձայնութեան եկան ձեւաւորելու Իրանի B եւ C հաւաքականները:

B հաւաքականի ձեւաւորումը, որն իր կազմում ներառելու է 19-23 տարեկան ֆուտբոլիստների վստահւել է Մարգար Աղաջանեանին:

Անկասկած, այս նշանակումը տեղի չէր ունենայ, եթէ այն համաձայնեցւած չլինէր Կարլուշ Կէյրուշի հետ: Սակայն, դեռեւս յայտնի չէ, թէ կը վերադառնա՞յ արդեօք Մարգար Աղաջանեանը հաւաքականի մարզչական շտաբ, թէ ոչ:

Ինչ որ է նոր պաշտօնում սիրելի Մարգարին մաղթում ենք յաջողութիւն եւ բեղմնաւոր աշխատանք:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ