Հա

Մարզական

Շաբաթ, 02 Սեպտեմբերի 2017 09:20

ՖԻԴԷ. Լեւոն Արոնեանը բարձրացել է չորրորդ տեղ

Լեւոն Արոնեանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԷ) դասակարգման աղիւսակում առաջադիմել է մէկ աստիճան եւ բարձարցել է չորրորդ տեղ: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը 2802 է:

«alikonline.ir» - Լեւոն Արոնեանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԷ) դասակարգման աղիւսակում առաջադիմել է մէկ աստիճան եւ բարձարցել է չորրորդ տեղ: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը 2802 է: Գրում է «news.am»-ը:

ՖԻԴԷ-ի դասակարգման անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնը, որին յաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշեէ-Լագրաւն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

100 լաւագոյն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հաւաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Սերգէյ Մովսիսեանը 72-րդն է, Վլադիմիր Յակոբեանը՝ 79-րդը, իսկ Գաբրիէլ Սարգսեանը՝ 100-րդը:

ՖԻԴԷ, սեպտեմբերի դասակարգման աղիւսակ.

1. Մագնուս Կառլսէն (Նորւեգիա) - 2827 վարկանիշ

 

2. Մաքսիմ Վաշեէ-Լագրաւ (Ֆրանսիա) - 2804

 

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2803

 

4. Լեւոն Արոնեան (Հայաստան) - 2802

 

5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2799

 

6. Շախրիյար Մամեդեարով (Ադրբեջան) - 2797

 

7. Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան) - 2794

 

8. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2792

 

9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2788

 

10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2781

 

72. Սերգէյ Մովսիսեան (Հայաստան) - 2671

 

79. Վլադիմիր Յակոբեան (Հայաստան) - 2667

 

100. Գաբրիէլ Սարգսեան (Հայաստան) - 2652

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։