Հա

Մարզական

Կիրակի, 03 Սեպտեմբերի 2017 10:00

Լուիս Հեմիլթոնը գերազանցեց Միխայիլ Շումախերի ռեկորդը

«Մերսեդեսի» բրիտանացի արշաւորդ Լուիս Հեմիլթոնը բացարձակ ռեկորդակիր է դարձել նւաճած պոուլ-պոզիշնների ցուցանիշով:

«alikonline.ir» - «Մերսեդեսի» բրիտանացի արշաւորդ Լուիս Հեմիլթոնը բացարձակ ռեկորդակիր է դարձել նւաճած պոուլ-պոզիշնների ցուցանիշով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Իտալիայի Մեծ մրցանակի որակաւորման փուլում յաղթանակը 69-րդն է եղել բրիտանացու համար: Այդ ցուցանիշով Հեմիլթոնը գերազանցել է «Մերսեդէս»-ի լեգենդար արշաւորդ Միխայիլ Շումախերի ռեկորդը: Շումախերը կարիերայի ընթացքում նւաճել է 68 պոուլ-պոզիշն:

Իտալիայի Մեծ մրցանակի որակաւորման փուլն անցել է թաց մրցուղու վրայ եւ տեւել 3.5 ժամից աւելի: Անձրեւի պատճառով մրցման մեկնարկը մի քանի անգամ յետաձգւել է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։