Հա

Մարզական

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 09:00

Շախմատի աշխարհի գաւաթ. Պայքարը կը շարունակի միայն Լեւոն Արոնեանը

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութիւնում այսօր աւարտւեց 1/64 եզրափակիչ փուլը:

Յաղթողները յայտնի դարձան թայ-բրէյքում (կարճեցւած ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստէրներ Հրանտ Մելքումեանը եւ Ռոբերտ Յովհաննիսեանը դուրս մնացին հետագայ պայքարից:

«alikonline.ir» - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութիւնում այսօր աւարտւեց 1/64 եզրափակիչ փուլը: Ըստ «tert.am»-ի տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտօնական կայքը:

Յաղթողները յայտնի դարձան թայ-բրէյքում (կարճեցւած ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստէրներ Հրանտ Մելքումեանը եւ Ռոբերտ Յովհաննիսեանը դուրս մնացին հետագայ պայքարից:

Մեր շախմատիստները 0.5:1.5 հաշւով զիջեցին արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) եւ Մաքսիմ Ռոդշտէյնին (Իսրայէլ):

Երկու դիմակայութիւններում էլ ընդհանուր հաշիւը 1.5:2.5 է: Այսպիսով, 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կը շարունակի ազգային հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը:

Թայ-բրէյքում յաղթելով Գերմանիան ներկայացնող Լիւիու-Դիտէր Նիսիպեանուին, յաջորդ փուլ անցել է նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստէր Սամուէլ Սեւեանը (խաղի ընդհանուր հաշիւը՝ 2.5:1.5):

Արոնեանի յաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Եիֆանն է: Սեւեանը կը հանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստէր Վանգ Հաոյին: 1/32-ի պարտիաները կանցկացւեն վաղը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։