Հա

Մարզական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 08:40

Լիբանանահայ Ալեքս Դեմիրճեանն իր «Ferrari»-ով երրորդ տեղն է գրաւել Բելգիայում անցկացւող հեղինակաւոր աւտոմրցարշաւում

Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճեանը գրաւել է երրորդ պատւաւոր տեղը Բելգիայի Սպա քաղաքում անցկացւող հեղինակաւոր «Total 24 Hours of Spa» աւտոմրցարշաւում, որը տեղի է ունեցել յուլիսի 30-ին: 

«alikonline.ir» - Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճեանը գրաւել է երրորդ պատւաւոր տեղը Բելգիայի Սպա քաղաքում անցկացւող հեղինակաւոր «Total 24 Hours of Spa» աւտոմրցարշաւում, որը տեղի է ունեցել յուլիսի 30-ին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Աւտոմրցարշաւին մասնակցող 64 մեքենայից եզրագծին է հասել 35-ը: Բելգիայում անցկացւող այս մրցարշաւը համարւում է ողջ աշխարհում ամենաբարդերից մէկը՝ հաշւի առնելով 24 ժամ անդադար վարելու հանգամանքն ու տեղանքի եղանակային պայմանները:

Դեմիրճեանը մրցարշաւին մասնակցել է «Ferrari 488 GT3» մոդելի աւտոմեքենայով: Նրա թիմակիցներն են Նիկոլաս Մինասեանը, Դաւիթ Ռիցոն և Թոնի Վիլանդէրը:

«Հոյակապ զգացում է եզրագիծը հատել Հայաստանի և Լիբանանի դրօշներով»,- ասել է աւտոմրցարշաւորդը՝ յաւելելով, որ սա մեծագոյն նւաճում է հայկական թիմի համար այց մրցարշաւում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։