Հա

Մարզական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 08:20

Շախմատի Աշխարհի գաւաթ. Լեւոն Արոնեանն ուժեղ էր Մաքսիմ Մատլակովից

Թբիլիսիում ընթացող շախմատի Աշխարհի գաւաթի խաղարկութեան երրորդ շրջանը յաղթանակով է սկսել Հայաստանի հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը:

«alikonline.ir» - Թբիլիսիում ընթացող շախմատի Աշխարհի գաւաթի խաղարկութեան երրորդ շրջանը յաղթանակով է սկսել Հայաստանի հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նրա մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովն էր: Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնեանը խաղացել է սպիտակներով եւ յաղթել է 40-րդ քայլում:

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին կանցկացւի երկրորդ դասական պարտիան: Հաւասարութեան դէպքում կը նշանակւի թայ-բրէյք:

Յիշեցնենք, որ նախորդ շրջանում Լեւոն Արոնեանը կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Եիֆանին յաղթել էր թայ-բրէյքի կայծակնային երկու պարտիաներում՝ 2:0:

Աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչի մասնակիցները կը ստանան աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի մասնակցութեան իրաւունք:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։