Հա

Մարզական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 10:40

Պելէի վարկածով աշխարհի լաւագոյն երեք ֆուտբոլիստները

Բրազիլիայի հաւաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելէն կարծիք է յայտնել աշխարհի երեք լաւագոյն խաղացողների մասին:

«alikonline.ir» - Բրազիլիայի հաւաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելէն կարծիք է յայտնել աշխարհի երեք լաւագոյն խաղացողների մասին: Գրում է «tert.am»-ը:

«Կասկած չկայ, որ Նէյմարը հիանալի ապագայ ունի, սակայն պէտք է միեւնոյնն է աւելացնի: Օրինակ խօսքս աշխարհի առաջնութեան մասին է: Այսօրւայ դրութեամբ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստներն են Ռոնալդուն, Մեսսին եւ Նէյմարը: Կան այլ հիանալի խաղացողներ, սակայն այս երեքը գերազանցում են բոլորին:

Նէյմարը շահել է ՊՍԺ տեղափոխւելուց: Այժմ չի լինի այսպիսի համեմատութիւն. «Մեսսի, Նէյմար, Մեսսի, Նէյմար»: ՊՍԺ-ում նա կարող է մեծ աստղ դառնալ, իսկ Բրազիլիայի հաւաքականում էական ոչինչ չի փոխւել»,- Պելէի խօսքը մէջբերում է «goal.com»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։