Հա

Մարզական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 08:20

Շախմատի Աշխարհի գաւաթ. Լեւոն Արոնեանը դուրս եկաւ 1/8 եզ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութիւնում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը դուրս եկաւ 1/8 եզրափակիչ՝ թայ-բրէյքում յաղթահարելով ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի արգելքը՝ 5:3:

«alikonline.ir» - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութիւնում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը դուրս եկաւ 1/8 եզրափակիչ՝ թայ-բրէյքում յաղթահարելով ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի արգելքը՝ 5:3: Տեղեկացնում է «news.am»-ը:

5+3 րոպէ խաղաժամանակով երկու պարտիաներում հայ գրոսմայստերը յաղթեց 2:0 հաշւով:

Լեւոն Արոնեանը 10+10 րոպէ խաղաժամանակով պարտիաներում չէր կարողացել առաւելութեան հասնել: Առաջին պարտիայում Լեւոն Արոնեանը յաղթանակ էր տարել սպիտակներով, իսկ պատասխան պարտիայում պարտւել սեւերով:

Թայ-բրէյքում արագ խաղի երկու պարտիաներում էլ գրանցւել էր ոչ ոքի:

Առաջին երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնեանը յաղթանակից հետոյ երկրորդ պարտիայում պարտութիւն էր կրել:

Հայ գրոսմայստերի յաջորդ մրցակիցը ռուսաստանցի Վլադիսլաւ Դուբովն է:

Նշենք, որ աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսեէնը աշխարհի գաւաթի խաղարկութեան երրորդ շրջանում 0.5:1.5 հաշւով պարտւել է չինացի Բու Սիանձիին եւ դուրս մնացել պայքարից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։