Հա

Մարզական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 10:30

7–ամեայ Արէն Էմրիկեանը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն

ԱՄՆ-ի Չիկագօ քաղաքում բնակւող 7 տարեկան Արէն Էմրիկեանը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն մինչեւ 8 տարեկան երեխաների շրջանում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Չիկագօ քաղաքում բնակւող 7 տարեկան Արէն Էմրիկեանը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն մինչեւ 8 տարեկան երեխաների շրջանում։ Տեղեկացնում է «Նովստի Արմենիա»-ն՝ «Chicago Tribune»-ին յղումով:

Առաջնութիւնն անցկացւել է Բրազիլիայի Պոկոս դէ Կալդաս քաղաքում օգոստոսին:

«Մայրս է սովորեցրել ինձ շախմատ խաղալ։ Չեմ յիշում, թէ երբ եմ խաղացել առաջին խաղս, այնքան շատ ժամանակ է անցել, միգուցէ` երկու տարի։ Կարծում եմ, որ մայրս ցանկանում էր, որ ես առանձնայատուկ լինեմ, նա մտածում էր, որ շախմատը լաւ եւ տրամաբանական խաղ է»,- նշել է Արէն Էմրիկեանը։

Նրա խօսքով, շախմատն իսկական զւարճանք է, եթէ ճիշտ ես խաղում եւ խարդախութիւն չես անում։

«Ես մարզւում եմ ամէն շաբաթ մարզչիս հետ մէկուկես ժամ։ Սովորաբար ագրեսիւ խաղացող եմ, կարող եմ 4-5 քայլ առաջ մտածել։ Պաշտպանութեան մէջ այդքան էլ լաւ չեմ, երբ պաշտանողական ոճով եմ խաղում, հիմնականում պարտւում եմ»,- նշել է հայազգի փոքրիկը։

Արէնի խօսքով` Բրազիլիայում տարած յաղթանակը նրա համար մեծ անակնկալ էր։

«Ոգեւորւած էի, որ մասնակցելու, սակայն շատ էի նյեարդայնանում։ Չէի սպասում, որ կը յաղթեմ»,- նշել է փոքրիկը։

Բացի շախմատից, հայազգի փոքրիկը սիրում է ընթերցանութիւն։

«Սիրում եմ Հարի Փոթթերի մասին պատմող գրքերն ու ֆիլմերը։ Շատ եմ սիրում պիցցա` յատկապէս միայն պանրով եւ սուշի»,- նշել է Արեէնը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։