Հա

Մարզական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 13:50

Վոլէյբոլի Աշխարհի չեմպիոնների մեծ գաւաթ. Կոլակովիչի յուսադրող թիմը. Իրան-Իտալիա՝ 3:2

Ճապոնիայում մեկնարկած վոլէյբոլի Աշխարհի չեմպիոնների մեծ գաւաթի խաղարկութիւնում Իրանի ընտրանու մեկնարկը յաջող ստացւեց:

«alikonline.ir» - Ճապոնիայում մեկնարկած վոլէյբոլի Աշխարհի չեմպիոնների մեծ գաւաթի խաղարկութիւնում Իրանի ընտրանու մեկնարկը յաջող ստացւեց:

Քիչ առաջ Նագոյա քաղաքի «Նիպպոն գայաշի» մարզադահլիճում աւարտւեց վոլէյբոլի Իրանի եւ Իտալիայի ազգային հաւաքականների հանդիպումը: Ինչպէս միշտ, երկու թիմերի դիամակյութիւնն անցաւ թէժ եւ դիտարժան պայքարում: Արդիւնքում Իրանի «երկնաքերեր»-ին յաջողւեց տանել կարեւոր յաղթանակ: Վերջնահաշիւը 3:2 էր (25:19, 23:25, 28:26, 29:31, 15:11):

Թարմացւած կազմով եւ տակտիկայով հանդէս եկող մեր ընտրանու խաղն աչք շոյող էր, որն էլ փորձագէտներին ստիպեց անմիջապէս նշելու, որ Կոլակովիչի փորձերը՝ նոր թիմ ձեւաւորելու համար կարծես, թէ արդիւնաւորւում են եւ յուսադրող են:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։