Հա

Մարզական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 14:20

Ինչպէս Հայաստանը յետ մնաց Ադրբեջանից

Եւրոպայում մեկնարկում է ֆուտբոլային ամենահեղինակաւոր ակումբային մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի գաւաթի խաղարկութիւնը:

Հայաստանն այդ մարզական տօնախմբութեանը չի մասնակցում: Մեր մասնակցութիւնն անուղղակի է՝ այսպէս կոչւած «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի «գծով»: Փոխարէնը մասնակցում է ադրբեջանական թիմ, այն էլ՝ «Ղարաբաղ» անունով: Ադրբեջանցիներն, ըստ այդմ, թէ՛ մարզական, թէ՛ քարոզչական, թէ՛ քաղաքական հարց են լուծում:

Եւրոպայում մեկնարկում է ֆուտբոլային ամենահեղինակաւոր ակումբային մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի գաւաթի խաղարկութիւնը:

Հայաստանն այդ մարզական տօնախմբութեանը չի մասնակցում: Մեր մասնակցութիւնն անուղղակի է՝ այսպէս կոչւած «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի «գծով»: Փոխարէնը մասնակցում է ադրբեջանական թիմ, այն էլ՝ «Ղարաբաղ» անունով: Ադրբեջանցիներն, ըստ այդմ, թէ՛ մարզական, թէ՛ քարոզչական, թէ՛ քաղաքական հարց են լուծում:

Ադրբեջանցիները թիմ ունեն նաեւ Եւրոպայի լիգայի մրցաշարում: Եթէ այս ամէնին աւելացնենք նաեւ այն, որ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հաւաքականը նոյնպէս դրական արդիւնքներ ունի, ապա պէտք է արձանագրել, որ այդ ամէնը ոչ թէ պատահականութեան, այլ լուրջ աշխատանքի հետեւանք է:

Մեր հակառակորդ երկիրը ֆուտբոլային ոլորտում հսկայական քայլով առաջ է անցել Հայաստանից: Դա տեղի է ունեցել տարիների հետեւողական աշխատանքի շնորհիւ: Ակումբային եւ հաւաքականի մակարդակով արձանագրւած աշխատանքը վկայում է համակարգային մօտեցման մասին:

Մեզ մօտ ամէն ինչ հախուռն է եւ տնավարի: Տարիներ առաջ մերոնց ցոյց տւած դրական արդիւնքները միջազգային ասպարէզում ի հեճուկս Հայաստանում տիրող իրավիճակի էր. իրար գլուխ էին հաւաքւել մի քանի վառ ֆուտբոլիստներ եւ կարողացան մի քանի խաղում «բում» անել: Յետոյ ամէն ինչ վերադարձաւ իր բնականոն վիճակին:

Եթէ մի պահ յոյսներս այն էր, որ մեր ֆուտբոլիստները էնտուզիազմի հաշւին կարող են իրենց գլուխներից բարձր թռչել, ապա այժմ այդ էնտուզիազմ կոչւածն էլ չկայ:

Մեր երկրի ազգային հաւաքականը նմանւել է մեր պետութեանը. այլ կերպ չէր էլ կարող լինել: Դէ իսկ ակումբների մասին աւելորդ է խօսելը. փողոցի մակարդակի վրայ է յայտնւել Հայաստանի ակումբային ֆուտբոլը: Ֆուտբոլը թիմային խաղ է, եւ մեր հաւաքականի ու ակումբների անորակ խաղը մեր երկրում տիրող վիճակի հայելային արտացոլանքն է:

Ցաւով պէտք է նշել, որ Ադրբեջանը գրեթէ բոլոր ոլորտներում է առաջ անցնում Հայաստանից, քանզի մեզանում պետական քաղաքականութիւնը իջեցւել է «չարչիութեան» մակարդակի:

Ներքին կեանքում աթոռային «բազառներից» բացի այլ բան չկայ: Համընդհանուր յետընթացի ֆոնին ֆուտբոլը չէր կարող առաջ գնալ: Այնպէս որ, ձուկը գլխից է հոտած եւ մինչեւ համակարգային փոփոխութիւն չլինի, մենք միջազգային ասպարէզում լինելու ենք դիտորդի կամ հեռուստադիտողի դերում:

Պետրոս Ալեքսանեան

«7or.am»

Յ.Գ.: Մեզ հիմա մնում է միայն երկրպագել օտար «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին: Մէկ էլ տեսար այդ թիմը յաղթեց ՉԼ-ում, ու մենք կրկին բարոյական յաղթանակ տարանք՝ Հենոյի ուսերին տեսնելով ՀՀ դրօշը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։