Հա

Մարզական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 09:20

Չեմպիոնների լիգա. «Գրնդներ»-ի վստահ մեկնարկը

Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանը:

A խմբում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը տանը 3:0 հաշւով յաղթեց շւէյցարական «Բազել»-ին: Ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանը:

Խմբային փուլի առաջին տուրի, առաջին օրում դաշտ դուրս եկած եւրոպական գրանդները որեւէ խնդիր չունեցան մրցակիցների դէմ պայքարում: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, «Բարսելոնա»-ն, ՊՍԺ-ը, «Բայերն Միւնխէն»-ը եւ «Չելսի»-ն վստահ յաղթանակներ տարան մրցակիցների դէմ պայքարում: Մեծերից միակ ձախողակը «Իւվենտուս»-ն էր, որն էլ պարտւեց «Բարսելոնա»-ին:

A խմբում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը տանը 3:0 հաշւով յաղթեց շւէյցարական «Բազել»-ին: Ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը:

Խմբի միւս խաղում պորտուգալական «Բենֆիկա»-ն սեփական յարկի ներքոյ 1:2 հաշւով զիջեց ռուսական ԲԿՄԱ-ին:

B խմբում  «Բայերն Միւնխէն»-ը խնդիրներ չունեցաւ բելգիական «Անդերլեխտ»-ի դէմ պայքարում: Գերմանացիները յաղթեցին 3:0 հաշւով:

Խմբի միւս խաղում շոթլանդական «Սելթիկ»-ը սեփական դաշտում բառի բուն իմաստով կազմաքանդւեց ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմեէն»-ի դէմ պայքարում: Ֆրանսիացիները յաղթեցին խոշոր՝ 0:5 հաշւով:

C խմբում անգլիայի գործող չեմպիոնը՝ «Չելսի»-ն ջախջախեց ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ»-ին: վերջնահաշիւը գրանցւեց 6:0:

Խմբի միւս խաղում իտալական «Ռոմա»-ի եւ իսպանական «Աթլետիկօ Մադրիդ»-ի ուժերը հաւասար էին: Գրանցւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշիւ:

D խմբում տեղի ունեցաւ տուրի գլխաւոր դիմակայութիւնը: «Բարսելոնա»-ն սեփական դաշտում հիւրընկալել էր իտալական «Իւվենտուս»-ին: Կատալոնական թիմը յաղթեց 3:0 հաշւով:

Խմբի միւս խաղում յունական «Օլիմպիակոս»-ը տանը 2:3 հաշւով պարտւեց պորտուգալական «Սպորտինգ Լիսաբոն»-ին:

Այսօր կը կայանան միւս չորս խմբերի հանդիպումները:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։