Հա

Մարզական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 12:10

Մեկնարկեց Իրանի 49-րդ շրջանի Համահայկական խաղերը

Երէկ սեպտեմբերի 12-ին՝ մեկնարկեց Իրանի 49-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք ք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին:

«alikonline.ir», Ս. Ֆարմանեան - Երէկ սեպտեմբերի 12-ին՝ մեկնարկեց Իրանի 49-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք ք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին:

Խաղերի բացման արարողութեանը ներկայ էին սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար դոկտ. Մասուդ Սոլթանիֆարը, ուսումնադաստիարակչական կենտրոնի տնօրէն Անուշիրւան Մոհսէնին, Թեհրանի նահանգապետ դոկտ. Սէյէդ Հոսէյն Հաշեմին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, հիւրարաբար Թեհրան այցելած Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի քաղխորհրդի ներկայացուցիչներ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան մարշ-նւագախմբի կատարմամբ, որոնք «Ակունք» կենտրոնի սաների ուղեկցութեամբ մարզադաշտ բերեցին Իրանի պետական եւ Համահայկական խաղերի դրօշները, որից յետոյ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը ղեկավաութեամբ Էդիկ Թամրազեանի՝ կատարեց Տէրունական աղօթքը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնը:

Բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը: Իր ելոյթի ընթացքում Գէորգ Վարդանը ողջունեց հիւրերին ու ներկաներին, անդրադարձաւ իրանահայութեան պատմութեանը եւ մարզիկներին մաղթեց ամուր կամք եւ յաջողութիւն:

Գէորգ Վարդանի խօսքերից յետոյ տեղի ունեցաւ խաղերին մասնակից մարզական թիմերի տողանցքը, որից յետոյ խաղերի ջահը վառեց բասկետբոլի Իրանի ազգային հաւաքականի անդամ Օշին Սահակեանը: Ապա տեղի ունեցաւ մասնակից մարզիկների եւ մրցավարների երդման արարողութիւնը:

Խաղերի բացման արարողութիւնից յետոյ ելոյթ ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն՝ անդրադառնալով մեր օրերում մարդկութեան դէմ ծառացած հիմնախնդիրներին:

Օրւայ առիթով ելոյթ ունեցաւ նաեւ սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար դոկտ. Մասուդ Սոլթանիֆարը՝ ողջունելով մասանկիցերին, եւ յոյս յայտնելով, որ նման միջոցառումները կը նպաստեն հասարակութեան հոգե-մտաւոր եւ ֆիզիքական վերելիքին ու դաստիարակութեանը: Նա բարձր գնհատեց իրանահայութեան դերակատարութիւնը երկրի հասարակական կեանքի տարբեր բնագաւառներում, առանձնացնելով յատկապէս սպորտի բնագաւառը:

Իր խօսքերի աւարտական բաժնում նախարարն անդրադարձաւ նաեւ «Արարատ»-ի ֆուտբոլի թիմին՝ յոյս յայտնելով, որ մօտ ապագայում կրկին թիմի վերելքի ականատեսը կը լինենք:

Օրւայ եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդն իր ելոյթի ողջունեց խաղերի մասնակիցներին եւ միջոցառմանը ներկայ հիւրերին՝ նշելով, որ պետական այրերի ներկայութիւնը, վկայում է փոխադարձ յարգանքի եւ հանդուրժողականութեան բացառիկ այն մթնոլորտի մասին, որը տիում է Իրանում:

Յատկանշական է, որ օրւայ Իրանի Համահայկական խաղերի 49-րդ շրջանի բացման արարողութեան գեղարւեստական հագեցած յայտագրում ելոյթ ունեցան «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ, եւ Երեւանի Ղազարոս Սարեանի անւան երաժշտական դպրոցի սաները: Պարային կատարումներով հանդէս եկան «Արարատ», «Զարթօնք», «Կակաչ», «Ակունք», եւ «Կարապ» պարախմբերը:

Յարակից Հրապարակումներ

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Ատրպատականցի մարզիկները Թեհրանում մասնակցում են Համահայկական 49-րդ մարզախաղերին
    Հ.Մ.Ա.Կ.-ի Ատրպատականցի մարզիկները Թեհրանում մասնակցում են Համահայկական 49-րդ մարզախաղերին

    Սեպտեմբերի 10-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դասախօսական հանդիպումով եւ ապա աղօթքով բարի յաջողութիւն մաղթեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկներին, որոնք յառաջիկայ տասնըմէկ օրերին մասնակցելու են Թեհրանում կայանալիք համահայկական 49-րդ մարզախաղերին, որոնք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնդրամն 20-ամեակին:

  • 49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...
    49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...

    Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

  • Սրբազան Հօր ձեռամբ սեպտեմբերի 8-ին, Ս. Աստւածածին եկեղեցում օրհնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ՝ Իրանի 49-րդ Համահայկական խաղերի ջահը
    Սրբազան Հօր ձեռամբ սեպտեմբերի 8-ին, Ս. Աստւածածին եկեղեցում օրհնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ՝ Իրանի 49-րդ Համահայկական խաղերի ջահը

    Իրանի 49-րդ Համահայկական խաղերը նւիրւած են լինելու «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին: «Ակունք» կենտրոնի սաներն ու ուսուցչական կազմը եւ տնօրինութիւնը ներկայ էին ջահի օրհնման արարողակարգին:

  • ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ
    ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ

    Կազմակերպութեան նախագահ պրն. Գէորգ Վարդանը իր բացման խօսքում անդրադառնալով պարտադրեալ պատերազմում իրանահայութեան դերը եւ Իրանի հողային ամբողջականութեան ճամբին նւիրաբերած նահատակներին՝ մէկ անգամ եւս շեշտաւորեց այդ իրողութիւնը պետական հիւրերի ներկայութեամբ, միաժամանակ սփոփելով ու հպարտութեան ոգի ստեղծելով մարզաւանում ներկայ անձնուրացների ու նահատակների ընտանիքների մօտ:

  • Գնահատւեցին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան մարզիկ-մարզուհիները
    Գնահատւեցին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան մարզիկ-մարզուհիները

    Չորեքշաբթի, հոկտեմբերի 5-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Մարզական բաժանմունքի նախաձեռնութեամբ եւ վարչութեան միջոցով գնահատւեցին միութեան այն մարզիկ-մարզուհիները, որոնք Իրանի 48-րդ Համահայկական խաղերում յաջողութիւններ էին ունեցել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։