Հա

Մարզական

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 08:20

Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ն ու «Սիթի»-ն եւս վստահ մեկնարկեցին

Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի առաջին տուրի երկրորդ օրւայ հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերի թիմերը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան ֆուտբոլի Եւրոպայի Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի առաջին տուրի երկրորդ օրւայ հանդիպումները: Խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերի թիմերը:

E խմբի երկու հանդիպումներն էլ խաղաղ ելք ունեցան: «Լիւերպուլ»-ը տանը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց իսպանական «Սեւիլիա»-ի դէմ պայքարում, իսկ սլովենական «Մարիբոր»-ը սեփական յարկի ներքով միաւորները կիսեց Ռուսաստանի գործող չեմպիոնի՝ Մոսկւայի «Սպարտակ»-ի դէմ պայքարում: Վերջնահաշիւը 1:1 էր:

F խմբում  Հոլանդիայի գործող չեմպիոնը՝ «Ֆէյնորդ»-ը սեփական դաշտում ոչնչով աչքի չընկաւ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դէմ պայքարում: «Քաղաքաբնակներ»-ը յաղթեցին խոշոր՝ 0:4 հաշւով:

Խմբի միւս խաղում ուկրայինական «Շախտեոր»-ը սեփական դաշտում 2:1 հաշւով յաղթահարեց իտալական «Նապոլի»-ի արգելքը:

G խմբում Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգ»-ը սեփական դաշտում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ֆրանսիայի փոխչեմպիոնի՝ «Մոնակօ»-ի դէմ պայքարում:

Խմբի միւս խաղում պորտուգալական «Պորտու»-ն սեփական դաշտում 1:3 հաշւով զիջեց թուրքական «Բեշիկթաշ»-ին:

H խմբում Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը՝ «Ռէալ Մադրիդ»-ը լուրջ խնդիրների չհանդիպեց կիպրական ԱՊՕԷԼ-ի դէմ պայքարում: Վերջնահաշիւը 3:0 էր:

Խմբի միւս խաղում անգլիայի փոխչեմպիոնը՝ «Տոտենհեմ»-ը 3:1 հաշւով պարտութեան մատնեց գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։