Հա

Մարզական

Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 08:30

Շախմատի Աշխարհի գաւաթ. Լեւոն Արոնեանն անցել է եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան կիսաեզրափակչում Լեւոն Արոնեանը յաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին եւ անցել եզրափակիչ:

«alikonline.ir» - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան կիսաեզրափակչում Լեւոն Արոնեանը յաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին եւ անցել եզրափակիչ: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Գրոսմայստերների դիմակայութիւնը շատ համառ է եղել: Թայ-բրէյքի (կարճեցւած ժամանակով պարտիաներ) վեց պարտիաները չեն պարզել յաղթողին: «Արմագեդոնի» որոշիչ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով է խաղացել եւ կանոնների համաձայն, պէտք է յաղթանակ տանէր:

Արոնեանը գերազանց կատարել է խնդիրը՝ ստիպելով մրցակցին յանձնւել 78-րդ քայլում: Խաղի ընդհանուր հաշիւը 5:4 է:

Կիսաեզրափակչի միւս՝ Դին Լիժէն (Չինաստան) - Վեսլի Սօ (ԱՄՆ) զոյգի թայ-բրէյքում 2.5:1.5 հաշւով (ընդհանուր հաշիւ՝ 3.5:2.5) յաղթանակ է տարել չինացի գրոսմայստերը:

Երէկ շախմատիստների համար հանգստի օր էր, իսկ այսօր՝սեպտեմբերի 23-ին կը մեկնարկի եզրափակիչ: Ի տարբերութիւն նախորդ փուլերի, եզրափակչում կը խաղացւի չորս պարտիա, իսկ անհրաժեշտութեան դէպքում յաղթողը կրկին կը որոշի թայ-բրէյքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։