Հա

Մարզական

Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 08:30

Շախմատի աշխարհի Գաւաթ. Լեւոն Արոնեան - Դին Լիրէն՝ երկրորդ ոչ ոքին

 

Հայաստանի հաւաքականի առաջին համար Լեւոն Արոնեանը եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դին Լիրէնը շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչի երկրորդ պարտիայում եւս խաղացին ոչ ոքի՝ կատարելով 75 քայլ:

«alikonline.ir»- Հայաստանի հաւաքականի առաջին համար Լեւոն Արոնեանը եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դին Լիրէնը շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչի երկրորդ պարտիայում եւս խաղացին ոչ ոքի՝ կատարելով 75 քայլ: Տեղեկացնում է «news.am»-ը:

Սեւերով հանդէս եկաւ հայ գրոսմայստերը, որը որոշակի առաւելութիւն ունէր, սակայն վերջնախաղում չինացի գրոսմայստերը կարողացաւ դիմադրել եւ չպարտւել:

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին կանցկացւի չորս դասական պարտիաներից երրորդը:

Հաւասարութեան դէպքում, սեպտեմբերի 27-ին կը նշանակւի թայ-բրէյք:

Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիւ ապահովել են տեղը 2018 թւականի մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հաւակնորդների մրցաշարում:

Լեւոն Արոնեանը 2005 թւականի աշխարհի գաւաթակիրն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։