Հա

Մարզական

Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017 07:48

Շախմատի Աշխարհի Գաւաթ. Լեւոն Արոնեան - Դին Լիրէն՝ ոչ ոքի 31 քայլում

Սեպտեմբերի 25-ին Թբիլիսիում ընթացող շախմատի Աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչում տեղի ունեցաւ երրորդ դասական պարտիան, որն էլ կրկին աւարտւեց ոչ-ոքի արդիւքով

«alikonline.ir»- Սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիում ընթացող շախմատի Աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչում տեղի ունեցաւ երրորդ դասական պարտիան: Տեղեկացնում է «news.am»-ը:

 Հայաստանի հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը եւ Չինաստանի ուժեղագոյն գրոսմայստեր Դին Լիրէնը 31-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդիւնքի: Սպիտակներով խաղաց հայ գրոսմայստերը:

Սա երրորդ ոչ ոքին էր: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք չորրորդ դասական պարտիայում էլ հաւասարութեան դէպքում, սեպտեմբերի 27-ին կանցկացւի թայ-բրէյքը:

Երկու գրոսմայստերները ապահովել են 2018 թւականի մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հաւակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնեանը 2005 թւականի աշխարհի գաւաթակիրն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։