Հա

Մարզական

27/09/2017

Շախմատի Աշխարհի Գաւաթ. Լեւոն Արոնեանն ու Դին Լիրէնը տիտղոսը կը վիճարկեն թայ-բրէյքում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը եւ Չինաստանի ուժեղագոյն գրոսմայստեր Դին Լիրէնը աշխարհի գաւաթը կը վիճարկեն թայ-բրէյքում:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը եւ Չինաստանի ուժեղագոյն գրոսմայստեր Դին Լիրէնը աշխարհի գաւաթը կը վիճարկեն թայ-բրէյքում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Թբիլիսիում ընթացող շախմատի Աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչի չորս դասական պարտիաներից վերջինը եւս աւարտւեց ոչ ոքի: Արոնեանը հանդէս եկաւ սեւերով: Ոչ ոքին գրանցւեց 52-րդ քայլում:

Թայ-բրէյքը տեղի կունենայ այսօր՝ սեպտեմբերի 27-ին:

Լեւոն Արոնեանն ու Դին Լիրէնը եզրափակիչ դուրս գալու շնորհիւ նւաճել են 2018 թւականի մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հաւակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնեանը 2005 թւականի աշխարհի գաւաթակիրն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։