Երէկ՝ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցաւ Ասիայի չեմպիոնների լիգայի կիսաեզրափկիչ փուլի «Ալ Հիլալ»-«Փերսփոլիս» զոյգի առաջին դիմակայութիւնը: «Փերսփոլիս»-ը պարտւեց խոշոր՝ 4:0 հաշւով:
«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցաւ Ասիայի չեմպիոնների լիգայի կիսաեզրափկիչ փուլի «Ալ Հիլալ»-«Փերսփոլիս» զոյգի առաջին դիմակայութիւնը:
Շտապենք ասել, որ Իրանի գործող չեմպիոնները ցուցադրեցին վերջին տարիների իրենց վատագոյն խաղը: «Փերսփոլիս»-ը նման չէր ինքն իրեն եւ նման չէր այն թիմին, որը 10 հոգով, 1/4-րդ եզրափակիչ փուլում, մրացկցի յարկի ներքոյ 1:3 հաշւով պարտութեան մատնեց Սաուդական Արաբիայի միւս ներկայացուցչին՝ «Ալ Ահլի»-ին:
Երէկւայ խաղն անցաւ «Ալ Հիլալ»-ի խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ, եւ արդիւնքնում Սաուդական Արաբիան ներկայացնող թիմը յաղթեց խոշոր՝ 4:0 հաշւով՝ գրեթէ 100%-ով վճռելով այս դիմակայութեան վերջնական ելքը:
Ինչեւէ «Փերսփոլիս»-ին մնում է միայն պատասխան խաղում սպասել հրաշքի կայացմանը, իսկ նման խաղով հրաշքներ չեն կայանում: