Հա

Մարզական

Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2017 10:20

Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ի վստահ յաղթանակը

Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Եւրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Խաղադաշտ դուրս եկան  E, F, G, H խմբերի թիմերը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Եւրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Խաղադաշտ դուրս եկան  E, F, G, H խմբերի թիմերը:

E խմբում անգլիական «Լիւերպուլ»-ը խաղաց իր երկրորդ ոչ ոքին: Մոսկւայում կայացած «Սպարտակ Մոսկւա»-«Լիւերպուլ» դիմակայութիւնն աւարտւեց ոչ ոքի՝ 1:1 հաշւով:

Խմբի միւս խաղում իսպանական «Սեւիլիա»-ն սեփական դաշտում 3:0 հաշւով պարտութեան մատնեց սլովենական «Մարիբոր»-ին:

Երկու խաղից յետոյ այս խմբում առաջատարը «Սեւիլիա»-ն է, որն իր հաշւին գրանցել է 4 միաւոր, «Լիւերպուլ»-ն ու «Սպարտակ Մոսկւա»-ն ունե 2-ական միաւոր, իսկ «Մարիբոր»-ը՝ 1 միաւոր:

F խմբում իտալական «Նապոլի»-ն տանը 3:1 հաշւով պարտութեան մատնեց հոլանադակ «Ֆէյնորդ»-ին, իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց ուկրայինական «Շախտեոր»-ի դարպասը:

Այս խմբում առաջատարը «Մանչեսթեր Սիթի»-ն է, որը վաստակել է 6 միաւոր: «Շախտեոր»-ն ու «Նապոլի»-ն ունեն 3 միաւոր, իսկ «Ֆէյնորդ»-ը շարունակում է մնալ առանց միաւորների:

G խմբում «Բեշիկթաշ»-ը տարաւ երկրորդ անընդմէջ յաղթանակը: Թուրքական ակումբը 2:0 հաշւով պարտութեան մատնեց գերմանական «ՌԲ Լայպցիգ»-ին, իսկ միւս խաղում ֆրանսիական «Մոնակօ»-ն 0:2 հաշւով պարտւեց պորտուգալական «Պորտու»-ին:

Այս խմբի առաջատարը 6 միաւորով «Բեշիկթաշ»-ն է: «Պորտու»-ն ունի 3 միաւոր, իսկ «Մոնակօ»-ն եւ «ՌԲ Լայպցիգ»-ը վաստակել են մէկական միաւոր:

H խմբում գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը սեփական դաշտում 1:3 հաշւով տանուլ տւեց «Ռէալ Մադրիդ»-ի դէմ պայքարում, իսկ կիպրական ԱՊՕԷԼ-ն էլ 0:3 հաշւով պարտւեց անգլիական  «Տոտենհեմ»-ին:

Այս խմբի առաջատարները վաստակած 6-ական միաւորով «Ռէալ Մադրիդ»-ն ու «Տոտենհեմ»-ն են: «Բորուսիա Դորտմունդ»-ն ու ԱՊՕԷԼ-ն էլ շարունակում են մնալ առանց միաւորի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։