Հա

Մարզական

Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2017 17:20

Շախմատի Աշխարհի գաւաթ. Լեւոն Արոնեանը՝ չեմպիոն

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 12 տարի անց դարձեալ հռչակւեց աշխարհի գաւաթակիր:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 12 տարի անց դարձեալ հռչակւեց աշխարհի գաւաթակիր: Տեղեկացնում է «news.am»-ը:

Թբիլիսում անցկացւած շախմատի Աշխարհի գավաթի խաղարկութեան եզրափակիչի թայ-բրէյքում Լեւոն Արոնեանը Չինաստանի առաջին համար Դին Լիրէնին յաղթեց երկու արագ պարտիաների արդիւնքում՝ 2:0: Սպիտակներով հայ գրոսմայստերն առաւելութեան հասաւ 30 քայլում, իսկ սեւերով` 33 քայլում:

Շախմատի Աշխարհի գաւաթի խաղարկութեանը Լեւոն Արոնեանի մասնակցութեան գլխաւոր նպատակը 2018 թւականի մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հաւակնորդների մրցաշարի ուղեգիր նւաճելն էր: Այդ խնդիրը նա լուծել էր՝ եզրափակիչի ուղեգիր նւաճելով:

Աշխարհի գաւաթի խաղարկութիւնում Լեւոն Արոնեանը պարտութեան էր մատնել հարավաֆրիկացի Դենիէլ Քոուդերիին, կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Եիֆանին, ռուսաստանցիներ Մաքսիմ Մատլակովին եւ Դանիիլ Դուբովին, ուկրայինացի Վասիլի Իւանչուկին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին:

Յիշեցնենք, որ Արոնեանն աշխարհի գաւաթը նւաճել էր նաեւ 2005 թւականին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։