Հա

Մարզական

Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 08:20

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ի համոզիչ յաղթանակը

Աւարտւեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան A, B, C, D, E խմբերի թիմերը:

«alikonline.ir» - Աւարտւեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան A, B, C, D, E խմբերի թիմերը:

A խմբում Մոսկւայի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում խոշոր՝ 1:4 հաշւով պարտւեց անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին: Հանդիպման 57-րդ րոպէին «Կարմիր սատանաններ»-ի 3-րդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարեանը: Ի դէպ սա «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կազմում Մխիթարեանի անցկացրած 50-րդ հանդիպումն էր:

Խմբի միւս խաղում շւէյցարական «Բազել»-ը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց պորտուգալիայի գործող չեմպիոնի՝ «Բենֆիկա»-ի դարպասը:

Երկու տուրից յետոյ, այս խմբում վաստակած 6 միաւորով առաջատարը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն է: «Բազել»-ն ու ԲԿՄԱ-ն ունեն 3-ական միաւոր, իսկ «Բենֆիկա»-ն դեռեւս որեւէ միաւոր չի վաստակել:

B խմբում կայացաւ տուրի կենտրոնական հանդիպումը: Փարիզում «Պարի Սէն-Ժերմէն»-ը 3:0 հաշւով պարտութեան մատնեց «Բայերն Միւնխէն»-ին: Իսկ բելգիական «Անդերլեխտ»-ը տանը նոյն հաշւով պարտւեց շոտլանդական «Սելթիկ»-ին:

Այս խմբի առաջատարը ՊՍԺ-ն է, որը վաստակել է 6 միաւոր: «Բայերն Միւնխէն»-ն ու «Սելթիկ»-ը ունեն 3 միաւոր, իսկ «Անդերլեխտ»-ը՝ 0:

C խմբում իսպանական «Աթլետիկօ Մադրիդ»-ը սեփական դաշտում 1:2 հաշւով պարտւեց անգլիական «Չելսի»-ին: Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ»-ն էլ տանը 1:2 հաշւով տանուլ տւեց իտալական «Ռոմա»-ի դէմ պայքարը:

Այս խմբի առաջատարը վաստակած 6 միաւորով «Չելսի»-ն է: «Ռոմա»-ն ունի 4 միաւոր, «Աթլետիկօ Մադրիդ»-ը՝ 1, իսկ ադրբեջանակն թիմը՝ 0:

D խմբում իտալական «Իւվենտուս»-ը տանը 2:0 հաշւով պարտութեան մատնեց յունական «Օլիմպիակոս»-ին: Պորտուգալական «Սպորտինգ Լիսաբոն»-ն էլ 0:1 հաշւով պարտւեց իսպանական «Բարսելոնա»-ին:

Այս խմբի առաջատարը «Բարսելոնա»-ն է, որը վաստակել է 6 միաւոր: «Սպորտինգ Լիսաբոն»-ն ու «Իւվենտուս»-ն ունեն 3-ական միաւոր, իսկ «Օլիմպիակոս»-ը՝ 0:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։