Հա

Մարզական

Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 08:30

ՀՀ նախագահը շնորհաւորել է Լեւոն Արոնեանին

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել շախմատիստ Լեւոն Արոնեանին շախմատի Աշխարհի գաւաթը երկրորդ անգամ նւաճելու կապակցութեամբ՝ մաղթելով քաջառողջութիւն, մարտական բարձր տրամադրութիւն եւ նորանոր փառահեղ յաղթանակներ:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել շախմատիստ Լեւոն Արոնեանին շախմատի Աշխարհի գաւաթը երկրորդ անգամ նւաճելու կապակցութեամբ՝ մաղթելով քաջառողջութիւն, մարտական բարձր տրամադրութիւն եւ նորանոր փառահեղ յաղթանակներ: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

«Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմութեան մէջ եւ ոգեւորութեան ու հպարտութեան առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար:

Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ եւ արդիւնաւէտ ջանքեր եք ներդնում մեր երկրում մարզաձեւի հանրահռչակման եւ զարգացման գործում»,- ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդմամբ, ասւած է ՀՀ նախագահի շնորհաւորական ուղերձում:

Ինքը՝ Լեւոն Արոնեանն Աշխարհի գաւաթը երկրորդ անգամ նւաճելուց յետոյ Լեւոն Արոնեանն ամփոփել է պայքարը եւ խօսել աշխարհի չեմպիոնի հաւակնորդների մրցաշարի մասին:

«Շատ երջանիկ եմ, 12 տարի է անցել առաջին գաւաթից, մի ամբողջ շրջափուլ է անցել: Շատ ուրախ եմ, ինձ համար շատ առանձնայատուկ տիտղոս է:

Կարծում եմ՝ եզրափակիչի բոլոր պարտիաներում էլ առաւելութիւն ունէի Դին Լիրէնի նկատմամբ: Ես վստահ էի, որ կարող եմ յաղթանակով աւարտել այս դիմակայութիւնը:

Դին Լիրէնը շատ դիմացկուն պաշտպանւող է եւ ուրախ եմ, որ արագ շախմատի առաջին երկու պարտիաներում պայքարն աւարտւեց: Դին Լիրէնը շատ համարձակ եւ սոլիդ խաղացող է:

Հաւակնորդների նախորդ մրցաշարերում շատ եմ համարւել ֆաւորիտ, բայց ձախողւել եմ: Այս անգամ ես չեմ համարւի իրական ֆաւորիտ եւ կը խաղամ հաճոյքիս համար»,- ասել է Լեւոն Արոնեանը յաղթանակից յետոյ:

Աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի յաջորդ մրցակիցը համաշխարհային թագի համար յայտնի կը դառնայ 2018 թւականի մարտին Բեռլինում կայանալիք հաւակնորդների մրցաշարում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։