Հա

Մարզական

Երկուշաբթի, 02 Հոկտեմբերի 2017 10:10

Ազարը «Չելսի»-ի հետ նոր պայմանագրով կը դառնայ անգլիական Պրեմիէր-լիգայի ամենաբարձր վարձատրւող ֆուտբոլիստը

«Չելսի»-ի կիսապաշտպան Էդէն Ազարը համաձայնել է ակումբի հետ նոր, երկարաժամկէտ պայմանագիր կնքել: 

«alikonline.ir» - «Չելսի»-ի կիսապաշտպան Էդէն Ազարը համաձայնել է ակումբի հետ նոր, երկարաժամկէտ պայմանագիր կնքել: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Daily Express»-ը:

Նոր պայմանագրով 26-ամեայ բելգիացու շաբաթական աշխատավարձը կը հասնի մինչեւ 300 հազար ֆունտի (մօտ 340 հազար եւրօ), ինչը նրան կը դարձնի անգլիական Պրեմիէր-լիգայի ամենաբարձր վարձատրւող ֆուտբոլիստը:

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը լոնդոնեան ակումբի հետ նախատեսւած է մինչեւ 2020 թւականը, իսկ նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 220 հազար ֆունտ:

Յիշեցնենք` Ազարը 2012 թւականից է հանդէս գալիս «Չելսի»-ում, ուր 35 մլն. եւրոյի դիմաց տեղափոխւել էր «Լիլ»-ից: Լոնդոնեան թիմի կազմում նա 256 պաշտօնական հանդիպման է մասնակցել, դարձել է 72 գոլի եւ 65 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։