Հա

Մարզական

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 08:40

Մեքենան, որով Շումախերը 2001 թւականին յաղթել է «Ֆորմուլա-1»-ում, կը հանւի աճուրդի 

Լեգենդար աւտոմրցարշաւորդ Միխայիլ Շումախերի մեքենան, որով նա 2001 թւականին դարձել է հեղինակաւոր «Ֆորմուլա-1» աւտոմրցարշաւի չեմպիոն, նոյեմբերի 16-ին կը հանւի աճուրդի:

«alikonline.ir» - Լեգենդար աւտոմրցարշաւորդ Միխայիլ Շումախերի մեքենան, որով նա 2001 թւականին դարձել է հեղինակաւոր «Ֆորմուլա-1» աւտոմրցարշաւի չեմպիոն, նոյեմբերի 16-ին կը հանւի աճուրդի:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, աճուրդը կանցկացւի «Sotheby's»-ի կողմից՝ Նիւ Եօրքում:

Յայտնի է, որ «Ferrari F2001» մեքենայով Շումախերը յաղթել է ոչ միայն «Ֆորմուլա-1»-ում, այլ նաեւ Մոնակոյի Գրան պրիում:

Ներկայում մեքենան ցուցադրւում է Հոնկոնգում: «Ferrari F2001»-ը համալրւած է 3 լիտր աշխատանքային ծաւալով «V10» շարժիչով ու հրաշալի վիճակում է:

«Sotheby’s»-ի մասնագէտներն ակնկալում են նմուշը վաճառել առնւազն 4 մլն. դոլարով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։