Հա

Մարզական

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 10:00

Միխայիլ Շումախերը կոմայի մէջ է

Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայէլ Շումախերը կոմայի մէջ է: Այս մասին յայտնել են գերմանացի մարզիկի ընտանիքի անդամները:

«alikonline.ir» - Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայէլ Շումախերը կոմայի մէջ է: Ըստ «panorama.am»-ի՝ այս մասին յայտնել են գերմանացի մարզիկի ընտանիքի անդամները:

«Ցաւօք, նա կոմայի մէջ է, վերջին ուժերով պայքարում է կեանքի համար: Մենք չենք կարծում, որ մեծ են շանսերը: Նրան սիրող բոլոր մարդիկ ամէն օր այցելում են նրան»,- ասել են ընտանիքի անդամները:

ԶԼՄ-ների տւեալներով, Շումախէրն այժմ 45 կգ. է: Աւելի վաղ հաղորդւել էր, որ Շումախէրին հնարաւոր է տեղափոխեն ԱՄՆ՝ բուժման:

Յիշեցնենք, որ Մ. Շումախէրը դեռe6ս 2013-ին ֆրանսիական Ալպերում սահելիս ընկել էր ու գլխուղեղի վնասւածք ստացել: Երկար ժամանակ նա գտնւում էր կոմայի մէջ: 2014-ի յունիսին նա դուրս էր եկել կոմայից,  սեպտեմբերին տեղափոխւել տուն, որտեղ ստեղծւած էին նպաստաւոր պայմաններ` վերականգնողական բուժում ստանալու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։